Թուրքիայի հայկական ճարտարապետությունը և պետության օրենսդրական կարգավորումները

Թուրքիայի հայկական ճարտարապետության և պետության օրենսդրականկարգավորումների կապակցությամբ հաճախ քննարկվող թեմաներից մեկն էլ առնչվում է Անատոլիայում (ԱրևմտյանՀայաստանում-Ակունքի խմբ.) հայկական ճարտարապետական ժառանգությանը: Այս կարևոր և ոչ այնքան հայտնի թեմայի շուրջ զրուցեցինք Յըլդըզի տեխնիկական համալսարանի դոցենտ, դոկտոր Գյոքնուր Աքչադաղի հետ… Որպես տեղեկություն` նշենք, որ Մշակույթի և զբոսաշրջության նախարարության պաշտոնական կայքում տեղ են գտել Թուրքիայում գտնվող 94.388 հուշարձանների գույքագրման վերաբերյալ ցանկեր, հուշարձաններ, որոնցից 58.752-ն աշխարհիկ ճարտարապետական կառույցներ են, իսկ 8224-ը` հոգևոր: Այդ ցանկերի միջից եկեղեցիների վերաբերյալ տեղեկություններ ժողովելով` 214 էջանոց տեղեկագրից ամփոփում պատրաստեցի: Քանի որ ցանկում ազգություն չի նշված` հունական, հայկական կամ ասորական, այդ իսկ պատճառով անհնար է ցանկից հասկանալ, թե այդ եկեղեցիներից քանիսն են հայկական և քանիսը` այլ ազգությունների կամ համայնքների պատկանում: Այդ ցանկի համաձայն` ընդհանուր 2149 կառույցների տեսակները հետևյալն են. հոգևոր կառույց, եկեղեցի` 1878, անտիկ եկեղեցի (հնագիտական արգելոցում գտնվող եկեղեցիներ և ժայռափոր եկեղեցիներ)` 37, մզկիթի անվան տակ արձանագրված եկեղեցի` 121, եկեղեցու ավերակներ և աղբյուրներ` 70:

Հայկական ճարտարապետական ժառանգությունը Թուրքիայում

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացից հետո օրակարգ բերվեցին մի շարքհարցերորոնց մասին նախկինում չէր խոսվելՀաճախ քննարկվող հարցերից մեկն էլ Անատոլիայի (ԱրևմտյանՀայասատն-Ակունքի խմբ.) հայկական ճարտարապետական ժառանգության կարգավիճակն էԽնդրիվերաբերյալ խոսեցինք Յըլդըզ համալսարանի դոկտոր Գյոքնուր Աքչադաղի հետ, ով հարցի պատմական ակունքների և ներկայիս իրավիճակի վերաբերյալ բավականին կարևոր կետերի է անդրադառնում: «Համբերաժանդա» ամսագրի ընթերցողներին ենք ներկայացնում այս թեմայի վերաբերյալ քիչ հայտնի իրողությունները և անելիքները:

-Միջազգային իրավունքի տեսանկյունից Թուրքիայի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային կոթողներն ի՞նչ կարգավիճակ ունեն:

Նախքան միջազգային հարաբերությունների համատեքստում մշակութային ունեցվածքի պահպանման վերաբերյալ որոշ տեղեկություններ հաղորդելս ուզում եմ խոսել Թուրքիայի շահագրգիռ նախարարության և մյուս կազմակերպությունների՝ հարցին առնչվող պարտականություններից: Հայկական պատմական կոթողները, ինչպես և տարբեր ծագում ունեցող կոթողները, պետք է գնահատել այս տեսանկյունից:

Պատմական կոթողների, կառույցների պահպանման պետական երաշխիքի, հուշարձաններից օգտվելու կանոնների, կոթողնրի ուսումնասիրության, պահպանության, վերանորոգման ու վերականգնման, հին տեսքի համաձայն վերակառուցման վերաբերյալ հարցերը կարգավորվում են Մշակույթի և զբոսաշրջության նախարարության համապատասխան օրենքներով (Մշակությաին բնական ժառանգության պահպանության վերաբերյալ օրենք, հոդված 32, 68): Բացի այդ` ենթարկվում են նաև Եւրոխորհրդի անդամ պետությունների ստորագրած 19.12.1954 թվականի Եւրոպական մշակույթի համաձանագրին, Հնագիտական մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ եւրոպական համաձայնագրին (1964 թ.) և այս համաձայնագիրը վերաքննող Հնագիտական մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ եւրոպական համաձայնագրին (1992):

Քաղաքապետարանի պարտականությունների մեջ է մտնում մշակությաին և բնական հարստության, բնական շերտի, քաղաքի պատմության տեսանկյունից կարևորություն ներկայացնող վայրերի և նրանց գործառույթների պահպանման վերաբերյալ ծրագրեր պատրաստելը և կյանքի կոչելը: Թուրքիայում Վաքըֆների գլխավոր տնօրինությունը մյուս կազմակերպությունն է, որը վերանորոգման իրավասություն ունի: Պահպանության, կիրառության և փորձաքննությա բյուրոների, Նահանգային հատուկ վարչության, միտրոպոլիտի և նախարարության կողմից թույլատրած քաղաքապետարանների կառույցում պաշտպանության կարիք ունեցեղ անշարժ մշակությաին և բնական ժառանգության վերաբերյալ գործառույթները և կիրառումերը գործադրելու, վերահսկելու համար իրենց գործառույթն են կատարում Պահպանության, կիրառության և վերահսկման բյուրոները: Հայերին պատկանող կառույցները քննվում են հակիրճ թվարկածս այս ողջ միությունների կիրառությունների համաձայն:

-Հայկական պատմամշակութային կառույցները պահպանելու և ավելի մեծ ավերումը կանխելուուղղությամբ թուրքական պետությունն ի՞նչ քաղաքականություն է վարում:

Կարևոր է, որ, առանց ազգային խտրականության, նախարարությունը կատարի պահպանության և վերականգնման աշխատանքներ կամ էլ մշակությաին քաղաքականություն վարի: Անցյալում գործընթացներ, օրինակներ են եղել, երբ թուրքերին և մուսուլմաններին չպատկանող կառույցներին որպես ժամանակավոր կառույցներ են վերաբերվել: Սրանք պետք է դիտարկել Օսմանյան կայսրությունը լավ հասկանալ չկարողանալու և մեծ փլուզման ազդեցությամբ տակն ու վրա եղած աշխարհագրության համատեքստում:

Բացի այդ` պետք է շեշտել, որ այս մտայնությունը միայն ոչ մուսուլմանական կառույցների կամ էլ հայկական պատմական կոթողների նկատմամբ չի կիրառվել, հին կոթողների, հատկապես կրոնական կոթողների մեծասնությունը երկար ժամանակ ավերված է մնացել: Թուրքիան հասկանալու համար պետք է տեսնել մեդալի երկու կողմերը: Այդ պատճառով էլ անտարբեր վերաբերմունքը, լավ չպահպանված հայկական կառույցները, տարբեր նպատակներով օգտագործվող շինությունները թեև պայմանավորված են Թուրքիայում մի ժամանակշրջանի մտայնությամբ, սակայն անիրավացի կլինի դա բոլորի վրա տարածելը և ենթադրելը, թե բոլորն են նույն մտայնությամբ առաջնորդվում:  Միևնույն ժամանակ խնդիրը մշակութային է: Բոլոր հին կոթողների նկատմամբ մոտեցումը երկար ժամանակ չի եղել մարդկանց առաջնային խնդիրը: Մալաթիայում գտնվող  400 տարվա պատմություն ունեցող իջևանատունը մի քանի տարի առաջ խճաքարով լցված ավերակ էր հիշեցնում, որտեղ հնարավոր չէր մտնել: Անցյալ տարի ավարտվեցին քաղաքի ընդերքում գտնվող այս հսկայական կառույցի` 5 տարի տևած վերանորոգման աշխատանքները: Պահպանությունն ու վերանորոգումը գումարի հարց է: Պետք է ուշադրություն դարձնել, որ անցյալում չեն կարողացել նման գումար հատկացնել: Այսօր Թուրքիան նման ուժ ունի: Բացի այդ` վերջին տարիներին ողջ պատմական կոթողների վերանորոգման ու պահպանությն գործը  բարձր մակարդակի է հասել, գումար է հատկացվում: Նկատելի է, որ վերոնշյալ միությունները ջանում են Թուրքիայի կոթողների մեծ մասը մտցնել վերանրոգման ցուցակների մեջ: Այս շրջանակում որոշ հայկական կոթողներ էլ են վերականգնվել, որոշներն էլ վերանորոգման գործընթացի մեջ են:

Որպես տեղեկություն` նշենք, որ Մշակույթի և զբոսաշրջության նախարարության պաշտոնական կայքում տեղ են գտել Թուրքիայում գտնվող 94.388 հուշարձանների գույքագրման վերաբերյալ ցանկեր, հուշարձաններ, որոնցից 58.752-ն աշխարհիկ ճարտարապետական կառույցներ են, իսկ 8224-ը` հոգևոր: Այդ ցանկերի միջից եկեղեցիների վերաբերյալ տեղեկություններ ժողովելով` 214 էջանոց տեղեկագրից ամփոփում պատրաստեցի: Քանի որ ցանկում ազգություն չի նշված` հունական, հայկական կամ ասորական, այդ իսկ պատճառով անհնար է ցանկից հասկանալ, թե այդ եկեղեցիներից քանիսն են հայկական և քանիսը` այլ ազգությունների կամ համայնքների պատկանում: Համաձայն այս ցուցակների` 2149 կոթողները բաժանվում են հետևյալ կերպ.

Կրոնական կառույցներ

1878 եկեղեցի,

37 անտիկ եկեղեցի (հնագիտական շրջանում գտնվող եկեղեցիներ և ժայռափոր եկեղեցիներ),

Որպես մզկիթ գրանցված 121եկեղեցի,

70 եկեղեցու ավերակ և եկեղեցու աղբյուր:

Անվան մեջ «եկեղեցի» եզր պարունակող որոշ կառույցներ՝ եկեղցու դուռ, մշակութային և ժողովրդական մշակույթի տարր, նյութական արժեքներ, նկարներ, ֆիգուրներ, հագուստ, մոմակալներ, գորգ, լուսանկար, մայթ, արձանագրություն, գերեզմաններ, արձաններ, զոհասեղան,  քահանայի ամբիոն, խաչ, պատարագի երաժշտություն…

Հիշատակի կառույցների և քաղաքացիական ճարտարապետության նմուշների վերանորոգում՝ Էրզրումի Օշվանք եկեղեցու, Ամասիայի պատմական հայկական եկեղեցու, Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու, Վանի Սուբ Խաչ եկեղեցու վերանոորգումը և շրջակա կարգավորումները, Տրապիզոնի Սյումելա վանքը, Բուրդուր Քավաքլը հունական եկեղեցին և այլն… Վերջին հայկական եկեղեցին, որ վերանորոգման գործընթացի մեջ է, Մալաթիայի Սուրբ Երրորդությունն է:

-Լավ, հայ ճարտարապետերը, հնագետներն ու մյուս մասնագետները կարողանու՞մ են մասնակցել Թուրքիայում գտնվող հայկական պատմական վայրերի վերանորոգմանը: 

«Միլլիյեթ» օրաթերթի տեղեկության վրա հիմնվելով` չեմ կարծում, թե տվյալ կառույցի վերականգնմանը որևէ մասնակցություն է եղել: Կարևորը կառուցման այն փուլերն են, որոնք իրականացվում են վերականգման ընդհանուր օրենքների շրջանակներում: Թուրքիայում կան բազմաթիվ ակադեմիկոսներ, հնագետներ, ճարտարապետեր և արվեստի պատմաբաններ, ովքեր կենտրոնացած են հայոց պատմական կոթողների կամ էլ  ոչ մուսուլմանական կթողների վերբերյալ աշխատանքների վրա: Սխալ է այն հասկացությունը, թե «թուրքերը հասկանում են թուրքական կառույցից, հայերը՝ հայկական, հույները՝ հունական»: Կարևորը մասնագիտական ասպարեզն է, այլ ոչ թե ազգությունը: Համալսարաններում ճարտարապետության, վերականգնման և արվեստի պատմության բաժնում հայկական կոթողների տարատեսակ թեմաներով աշխատանքներ են գրվում: Պատահաբար հայկական ծագումով թուրք քաղաքացիներ էլ են պատահում: Իրենց ձեռքին փաստաթուղթ և տեղեկություն ունեցողներն անկասկած ավելի մեծ ներդրում կարող են ունենալ, քանի որ երբեմն վերականգնման աշխատանքների ժամանակ փնտրում են լուսանկար, փաստաթուղթ և տեղեկություն:

Օրինակի համար նայեք` Նիմեթ Գ. Քորքմազ, Դիարբեքիրի եկեղեցիների շրջանակում Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու վերանորոգման առաջարկը, Յըլդըզ համալսարան, ճարտարապետության թեզ 2006, Օզլեմ Թանըշ, Գերմիրի եկեղեցիները և Փանագիա «Kimisis-Tis Theotoku» եկեղեցու էվոլուցիան այսօրվա պայմաններում, Սերքան Սունայ, Աքսարայ Գյուզելյուրթի վանական և եկեղեցական կառույցները, դոկտորական աշխատանք, Անկարայի համալսարանի սոցիալական գիտությունների ինստիտուտ, Սելինդա Սյումեր, Ստամբուլի հայ առաքելական եկեղեցիներում մկրտության վայրերը, Բարձրագույ հաստատության ավարտական աշխատանք, Ստամբուլի տեխնիկական համալսարանի սոցիալական գիտությունների ինստիտուտ:

- Ըստ Ձեզ՝ թուրք հասրակությունը հայկական կոթողների պահպանության համար ինչպիսի՞ դիրքորոշում է որդեգրել, այս կոթողների պահպանությանը անհրաժեշտ կարևորությունն տրվու՞մ է:

Այս հարցի պատասխանը կարող եք գտնել նաև երկրորդ հարցի պատասխանիս մեջ: Պատմական կոթղների պահպանություն հասկացությունը մշակույթի խնդիր է: Հայկական պատմական կոթողների պահպանությունը ևս, մյուս բոլոր կոթողների պես, առաջնային է: Հայկական կոթողների վերականգնումը, ընդհանուր առմամբ թուրքական հասարակության կողմից լավ ընկալվելու հետ մեկտեղ, կարող է նաև փոքր հատվածի դժգոհությունն առաջացնել: Նմանատիպ մոտեցնումը երկու հասրակություններում էլ գոյություն ունի, առաջնայինը նշածս առաջին մոտեցումն է: Երկու հասարակության մեջ էլ որոշ անձինք ծայրահեղ հայտարարություններ կարող են կատարել: Դա որևէ օգուտ չի տալիս հասարակություններին և փոխադարձ ճանաչողությանը: Հայ ճարտարապետների հարցում էլ է այս մոտեցումն ի հայտ գալիս: Ինչպես նկատելի է որոշ պարզաբանումներից, հայ ճարտարապետներին ավելի շատ կարևորել ցանկացող և նրանց այսչափ կարևորելուց անհանգստացող երկու տարբեր մտայնություններն էլ սխալ են:

Անցյալում «անատոլիականություն» կոչված համատեղ առանձնահատկության շուրջ միավորված հայերն ու թուրքերը, չնայած գոյություն ունեցող խնդիրներին, գիտեն իրենց նմանությունների մասին: Մշակությաին ժառանգության մի մասը հանդիսացող հայկական կոթողների պահպանությունն ու վերանորոգումը կաևոր է նաև մշակույթի և զբոսաշրջության տեսանկյունից: Ամենագեղեցիկ արդյունքներից կլինի այն, որ անցյալում այս հողերի վրա բնակված հայերը կարողանան այցելել իրենց վերանորոգված եկեղեցիներն ու կոթողները: Անցյալ տարի Վանի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումից հետո բացման պատկերները սա երևան բերեցին:

-Հայտնի է, որ Օսմանյան կայսրությունում բազմաթիվ հայտնի հայ ճարտարապետներ ստեղծել են կարևոր արվեստի նմուշներ: Կարո՞ղ ենք ասել, որ Ստամբուլի պատմական ճարտարապետական տեսքը կերտել են հայ ճարտարապետները: Այս իրավիճակում ո՞րն է հայ ճարտարապետների դերը: 

19-րդ դարում Ստամբուլում նոր ճարտարապետական ուղղությունները, նախագծերը սկսում են նկատվել այնպիսի նոր շինություններում, ինչպիսիք են բանկերը, գրադարանները, զորանոցները, դպրոցներն ու պետական գրասենյակները: Աստիճանաբար նեղուցի ափով տարածվում են արևմտյան ճարտարապետության ոճով կառուցված պալատներ և առանձնատներ: Թեև սկզբում Ստամբուլում ի հայտ եկած կոսմոպոլիտ ճարտարապետությունը հակազդեցության արժանացավ, սակայն ժամանակի ընթացքում ընդունելության արժանացավ: Ոչ մուսուլման ճարտարապետների կողմից կիրառվելով` երևան եկավ գրեթե որպես նոր ոճ՝ «թուրքական բարոկո»: Գալաթա և Բեյօղլու թաղամասերը, որտեղ բնակվում էին ոչ մուսուլմաններն ու արևելքում ապրող եւրոպացիները, նոր կառույցներով սկսեցին վերածվել զվարճանքի և գործարար կենտրոնի:

Այս նոր գործընթացում ավանդական ճարտարապետական ոճն ուղղորդված էր   նեոկլսասիկ և էկլեկտիկ փնտրտուքներով: Այս զարգացումների դինամիկայի շրջանակում մյուս և հայ ճարտարապետներին միասին պետք է գնահատական տալ:

Օսմանյան կայսրության վերջին 70 տարվա ընթացքում ճարտարապետությունն ընթացել է եւրոպական ճարտարապետության ազդեցության տակ: Հայ վարպետներն ու ճարտարապետներն անթիվ կոթողներ են հեղինակել: Հայ ճարտարապետները սերում էին պալատական ճարտարապետների սերնդի մեջ ընդունված խալֆա (վարպետ) ավանդույթից: 19-րդ դարում այս ընտանիքները, Բալյանների գլխավորությամբ, պետական բարձր դիրքեր էին զբաղեցնում: Կառուցել են Դոլմաբահչե, Բեյլերբեյի, Չրաղան պալատները, սուլթանների մայրերի (վալիդե սուլթան)  և Աբդուլ Մեջիդ հանի պատվերով մզկիթներ, Վալիդե Բենդի հիդրոսարքավորումը, նոր եկեղեցիներ: Սերվերյանի նախագծով կառուցվել են այնպիսի կոթողներ, ինչպիսին է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Բալյան ընտանիքը, Սերվերյանի և Լևոն Լաֆիլյանի հետ մեկտեղ, գլխավորում է Ազգային ճարտարապետների ցանկը: Վերջինս կառուցել է Բահչեքափըի Իշ բանկը, Ակոբյան խանը և Քարաքյոյի Հովակիմյան խանը: Արվեստաբան Օսման Ջանը գրել է, որ Աբդուլ Ազիզ սուլթանի օրոք շինարարության ոլորտի առաջատար մատակարարը եղել է Սարգիս Բալյանը, ով սուլթան Աբդուլ Ազիզի աջակցությամբ հիմնել է կայսրության առաջին շինարարական կազմակերպությունը՝  Օսմանյան հանրօգուտ աշխատանքների կազմակերպությունը:

Ճարտարապետության ամբիոնի պրոֆեսոր Աֆիֆե Բաթուրը նշելով, թե հայ ճարտարապետներին ու վարպետներին պետք անդրադառնալ Օսմանյան կայսրության ճարտարապետների և վարպետների շրջանակում՝ հեռու մնալով ազգային հասկացությունից, չփորձելով զատել այդ ժամանակաշրջանից, ասում է, որ կառույցներին պետք է նայել ոչ թե հայ, հույն և արևելքում բնակվող եւրոպացի ճարտարապետների էթնիկ ինքնության տեսանկյունից, այլ հետաքրքրվել հենց ճարտարապետական կոթողներով: Ըստ Բաթուրի՝ Բալյանների ճարտարապետութունը տեղական և ավանդական տարրեր է պարունակում: Դոլմաբահչե պալատը ամենացայտուն օրինակն է: Ըստ նրա՝ 19-րդ դարից մինչև 20-րդ դարը, ըստ էության, մատակարար և ճարտարապետ տարանջատում չի եղել. այդ անձինք եղել են և՛ մատակարարներ, և՛ նախագծողներ: Հայ ճարտարապետների և խալֆաների հեղինակած կոթողներն, ըստ էության, ընդունվում են որպես ներդրում Ստամբուլի ճարտարապետության մեջ: Սխալ է ասել, թե Ստամբուլի ճարտարապետությունը այս ագը կամ էլ համայնքն է փոխել:

Թեև Օսմանյան կայսրությունում միասին ապրող հասարակությունները պատկանում էին տարբեր կրոնների և ազգությունների, սակայն, իրենց տարբերություններով հանդերձ, միասին էին: Արխիվային փաստաթղթերը մեզ ցույց են տալիս Բեյլերբեյի պալատի շինարարության ժամանակ աշխատած վարպետների և մատակարարների օրինակը: Պալատի կառույցները կարելի է ընդունել որպես օսմանյան կոսմոպոլիտիզմի արտացոլում:

Շարունակենք Բեյլերբեյի պալատի օրինակը. պալատի շինարարության ժամանակ օգտագործված պղինձը մատակարարել է ծխախոտի և պղնձի մատակարար Յանքո անվամբ մի առևտրական: Բաղնիքի և վառարանի կաթսաները գնել են կաթսայագործ Հաջի Հակոբից, ապակու մատակարարը եղել է Հաջի Ահմեդ աղան, քանդակագործը՝ Հրիստոն: Մոմի և ջահերի վերանորոգումը, մոնտաժի հետ կապված աշխատանքները կատարել է հրեա Հայըմ վարպետը: Ատաղծագործական աշխատանքները մեծավ մասմաբ կատարել է Վորդիկ Քեմհաջյանը, ում արհեստանոցը գտնվել է Ըհլամուրում և Գյումուշսույուում: Պալատի գլխավոր շենքի հատակի, տանիքի, առաստաղի և փայտե հատվածների պատասխանտուն եղել է Լազօղլու Օհաննեսը, գունավոր և մարմարե սվաղը կատարել են ծիրանաքարի վարպետ Գրիգորն ու Մայարը:  Քարտաշներ Նիսանից և Արաքիլից, Էշրեֆ խոջայից, սկյութարցի քարտաշ Յանիից գնել են քար, Հաջի Կոստիի, Հաջի Միքայելի,  Հաջի Հրիստոյի նման ոչ մուսուլման արհեստավորներից, ովքեր իրենց գործի վարպետն ու առաջատարն էին, գնել են խճաքար, ատաղծագործ Հալի էֆենդիից և Մարմարլը Միքայելից՝ մարմար: Որոշ առևտրականներից, նույնիսկ մի ամերիկացի առևտրականից գնել են երկաթ, Բարութհանելի Դմիտրիից, աղյուսագործ Թորոսից և Մուրադից, Հասքյոյում Շահբազ Հարմանից և Մյուրեֆթելի Պանայոտից՝ աղյուս և կղմինդր:

Խճաքարի գործում հիշատակվում են Ջերրահ Քասըմն ու Աջեմ Ազիզը: Սարը (դեղին) պալատի դիմացի այգու բարեկարգման աշխատանքն իրականցնում էր այգեպան Մսյո Դերոյնը: Առաստաղների վրայի արձանագրությունները ժամանակաշրջանի հայտնի կալիոգրաֆներից Աբդուլֆեթթահ էֆենդին է գրել: Այս գլխապտույտ առաջացնող հակասություններին ավելացնենք նաև մի ֆրասիացու. Բեյլերբեյի պալատի միջին և վերին հարկի առաստաղին պալատի կառուցման սկզբնական շրջանում կենդանիների նկարներ են եղել, որոնք 1868 թ. փադիշահի հրամանով փոխարինվել են ֆրանսիացի պալատական նկարիչ մսյո Մասոնի վարպետորեն նկարած նավի նկարներով: Այսօր Օսմանյան կայսրության տանիքի տակ հավաքված նման կոսմոպոլիտիզմ կարող եք տեսնել միայն Նյու Յորքում:

Մեհմեդ Ֆաթիհ Օզթարսու,

«Հաբեր Աժանդա լրատվական գործակալություն» ամսագիր, ապրիլ 2011 թ.

Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը

Akunq.net 

First source : http://akunq.net/am/?p=27143

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: Free Web Space | Thanks to Best CD Rates, Boat Insurance and software download