Թուրքիայի եւ Կովկասի միջեւ եղած փշալարերը

Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները մինչեւ 2015 թվականը չորս անգամ անցնելու են լարվածության ու մեղմացման փուլերով: Սակայն դժվար է մտածել, որ սա կարող է ունենալ շոկային բուժում (թերապիա): Ընդհակառակը, սա նմանվում է այն տեսարանին, երբ սառը բաժակի մեջ հանկարծակի լցնում ենք տաք ջուր:

Առաջին հերթին մեզ համար շատ մեծ կորուստ եւ դժբախտություն է, որ հազարամյա միասնականությունը մի քանի հարյուրամյակի բաժանումից պակաս արժեքավոր է: Երբ դեռեւս չենք կարողանում տեր կանգնել մեր սեփական պատմության զարգացումներին, այն, թե ինչպես ենք լուծելու դարձյալ նույն պատմության մեջ տեղ գտած տարբեր տարրերի հետ կապված մեր հարցերը, ինչպես ենք այդ հարցում համոզելու միջազգային հանրությանը եւ ամենակարեւորը, ինչպես ենք իրավաբանորեն պաշտպանելու մեր հայրենիքի տարածքը, որի սեփականության վկայականը Լոզանն է, գլխումդ ծագող առաջին վտանգներն են:

Թուրքիան մինչեւ այժմ մշտապես փորձում էր արեւմուտքից լռեցնել Հայաստանին: 1960-ականներին, երբ ուժ հավաքած Սփյուռքը իր ձայնը լսելի դարձրեց, Խորհրդային Միության աջակցությամբ Երեւանում կառուցվող Ցեղասպանության թանգարանով ու ԱՍԱԼԱ-ի հայտնվելով մենք հասկացանք, որ տեր դարձանք Հայկական հարցին: Սառը պատերազմն ավարտվեց, սկսվեց Սփյուռքի հետ մեր վեճը: Արեւմտյան երկրների հովանու ներքո դիվանագիտական նախաձեռնություններով հանդես գալով՝ փորձեցինք կանխել խնդիրը եւ այժմ մեծ մտորումների դպրոց հանդիսացող ԱՄՆ-ում անգամ Սփյուռքի հետ ոչ սիրո եւ ոչ էլ ատելության մակարդակներում չկարողացանք որեւէ երկխոսություն սկսել: Այս անառողջ մոտեցումներին (որ փորձում էինք ձեւավորել արեւմուտքից) գումարած՝ նույնիսկ խոսք չի կարող գնալ այնպիսի Թուրքիայի մասին, որը կարող է Հայաստանի հետ սկսել «հասարակական դիվանագիտություն» (Public Diplomacy): Անշուշտ, դրա գլխավոր պատճառների թվում են մեր բյուրոկրատական եւ ակադեմիական համակարգերում եղած բացթողումները: Իհարկե, խոսք չի կարող գնալ մեր հույսով լինելու մասին, քանի որ հայերեն իմացող, հայ մարդուն մոտիկից ճանաչող, Սփյուռքում կապեր հաստատող, գյումրեցու եւ երեւանցու միջեւ հարաբերությունները հասկացող, դեռեւս նույնիսկ առանց հայերենը սովորելու Թուրքիայից վրեժ լուծել փորձող մարդկանց հետ համատեղ ոգով աշխատող հասուն կադրեր չունենք:

Միայն կարող ենք խոսել հուսադրող որոշ զարգացումների մասին: Որքան էլ անբավարար լինեն, պետության տրամադրած օժանդակությունների եւ հատկապես քաղաքացիական հասարակության շրջանում իրականացված գործունեության արդյունքում թուրք եւ հայ ժողովուրդների միջեւ մտերմացումներ հնարավոր է լինում իրականացնել: Շատ լավ է, որ մինչեւ այս պահը արեւմտյան հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների միջոցով իրականացվող ծրագրերը սկսել են իրականացվել նաեւ Հայաստան եւ Թուրքիա պետությունների միջոցով: Երբ երկխոսության բացակայության պատճառով ձեւավորված կարծրատիպերը վերանան, երկու կողմերի համատեղ հարցերի լուծումը ողջամտության սահմաններում հնարավոր է: Ներկայումս Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ մեծ երկխոսության բացակայությունը եւ «միմյանցից օտարացման» գոյություն ունեցող զգացումը արդեն մեծ ազդեցություն է գործում ինչ-որ խնդիրների լուծման տարբերակների անհրաժեշտության հարցում:

Այս տարի Ապրիլի 24-ը բարեհաջող անցկացրեցինք: Թերեւս ավանդույթին տուրք տալով է, որ յուրաքանչյուր ԱՄՆ առաջնորդ խոսք է տալիս, որ կճանաչի հարցը [ցեղասպանությունը-թարգմանչի խմբագրություն): Սակայն առջեւում սպասվող ԱՄՆ քաղաքական զարգացումները՝ Թուրքիային հակառակ շրջվելու պարագայում, նույնիսկ մեկ ձայնի համար Ցեղասպանության ճանաչումը անխուսափելի կլինի: Ամեն անգամ արվող մեկնաբանությունները դատապարտելու, օրն անցկացնելու եւ ներկա իրավիճակը շարունակել տալու որեւէ կետում կարող է կրկնվել: Բացի այդ, Թուրքիայի «Ղարաբաղյան զգայարանը» Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության՝ առանց նախապայմանների պատկերացրած կարգավորման գործընթացի հետ կապված շատ կարեւոր մի խնդիր է: Սակայն այս հարցում ամեն անգամ մեղադրվող Թուրքիայի մոտեցումները Ղարաբաղյան հարցի լուծման համար ոչ մի ազդեցություն չեն ներկայացնում: Ճիշտ հակառակը, ամենասկզբից այս հարցը կապված է ուժը իրենց ձեռքում պահող այն հզորությունների ընտրությունից, որոնք չեն ցանկանում Թուրքիայի ներգրավումը այս հարթակներում:

Անհրաժեշտ անելիքները հայտնի են: Հատկապես միջազգային հարաբերություններով հետաքրքրվող յուրաքանչյուր մասնագետի, հնարավորության պարագայում, անհրաժեշտ է Հայաստանի, հայ ժողովրդի հետ կապեր հաստատել: Ակնհայտ է, որ «նրանք մեր կարիքն ունեն», «նրանց տնտեսությունը վատ վիճակում է», «հրաժարվելու են իրենց պահանջներից», «եթե նույնիսկ սահմանը փակ էլ լինի, մեզ դրանից ոչ մի ազդեցություն» եւ նման այլ մտքեր մինչեւ այժմ մեզ ոչ մի օգուտ չեն բերել: Չմոռանանք, որ փակ սահմանները կազմված չեն միայն փշալարերից: Երկու ժողովուրդների ազգային հիշողության եւ տարածաշրջանային խաղաղության դեմ հառնող փակ սահմանները ունակ են նվազեցնելու 2015 թվականի Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում:

ՄԵՀՄԵԹ ՖԱԹԻՀ ՕԶԹԱՐՍՈՒ – Aravot Daily

թուրքերենից թարգմանությունը՝ Վարուժան Գեղամյանի

http://www.aravot.am/am/articles/society/96630/view

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: Free Web Space | Thanks to Best CD Rates, Boat Insurance and software download