Երկու հասարակությունների համատեղ ցավը՝ 1915թ

Հազար տարուց ավել մի ժամանակամիջոցում միասին ապրած երկու ժողովուրդներ 1915թ․ դեպքերի պատճառով մեծ բաժանման առաջ կանգնեցին: Անատոլիայի տարածքում թուրքերի և հայերի համատեղ բարեկամության և եղբայրության մթնոլորտը իմպերիալիստական պետությունների քաղաքականության հետևանքով վերացավ:
Հայերը, ովքեր աջակցում էին Ալփարսլան սուլթանի բանակին, Սելջուկյան պետության շնորհիվ հնարավորություն ստացան հանգիստ ապրել: Թուրքական բանակի հետ միասին Բյուզանդիայի դեմ պատերազմող հայերը 1064թ․ ի վեր թուրքերի հետ ապրել են խաղաղության մեջ: Այս ժամանակաշրջանում հռչակ ունեին նաև արվեստի հայ ներկայացուցիչները: Սելջուկյան ճարտարապետությունը շատ մեծ ազդեցություն է կրել հայ արվեստագործներից: Այդ ժամանակից ի վեր հայերը թե՛ արվեստի և թե՛ այլ բնագավառներում շարունակել են իրենց ներդրումն ունենալ թուրքական մշակույթում:

Կոստանդնուպոլսի գրավումից հետո Մեհմեդ Ֆաթիհ սուլթանը հայերին բայրացակամ է վերաբերվել: 1461թ․ Օսմանյան պետությունը թույլ տվեց հայերին Ստամբուլում հիմնել պատրիարքարան: Բուրսացի Հովակիմը հրավիրվեց Ստամբուլ և դարձավ պատրիարք: Այս ժամանակից ի վեր հայերը Օսմանյան կայսրությունում կարևոր պաշտոններ են զբաղեցրել:

19-րդ դարում ստեղծված աշխարհակարգում Ռուսաստանը յուր իմպերիալիստական նպատակների համար ցանկացավ օգտագործել հայ հասարակությանը: Բացի այդ Եվրոպայից եկող ազգայնականության հոսանքի ազդեցությամբ էլ պահանջվում էր, որ հայ հասարակությունը օգտագործվի Անատոլիայում: 1878թ․ ռուս-թուրքական պատերազմից հետո հիմնադրված Հնչակյան և Դաշնակություն կուսակցությունները ստանձնեցին հայ ժողովրդի ներկայացուցչի դերը: Այս ընթացքում դաշնակցականները աշխատեցին «Միություն և առաջադիմության» հետ միասին և ջանք չխնայեցին Օսմանյան կայսրությունում սահմանադրական կարգի հռչակման համար:1908թ․ այդ թվում և դաշնակցականների աջակցությամբ հռչակված Սահմանադրությունը Օսմանյան պետության տարածքում ձևավորեց խաղաղության և եղբայրության մթնոլորտ: Հայ ժողովուրդն էլ էր հրճվում սահմանադրական համակարգով և նամականիշերի վրա հայերեն գրում «Կեցցե՛ Օսմանյան կայսրությունը, կեցցե՛ սուլթանը» կոչերը:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իմպերիալիստական պետությունների ցանկությունը՝ մասնատել Օսմանյան կայսրությունը, իր ազդեցությունը թողեց նաև հայկական կազմակերպությունների վրա: 1914թ․ դաշնակցականները կոնգրես էին հրավիրել Էրզրումում և որոշում էին, թե որ պետության կողմում են լինելու պատերազմի ժամանակ: Արդյունքում վերջին պահին Օսմանյան կայսրության փոխարեն որոշում կայացվեց հօգուտ Ռուսաստանի: Դաշնակցականները արդեն պատերազմել էին ռուսների հետ միասին: Հայ ժողովրդին ներկայացնող դաշնակցականների՝ հայերի անունից ընդունած որոշումը պատճառ դարձավ մեծ աքսորի: Մեկ տարի անց 1915թ․ ընդունված մի որոշմամբ հայ ժողովրդն ուղարկվեց Սիրիա Ռուսաստանից հեռու պահելու համար: Այս ընթացքում տեղի ունեցած ցավալի իրադարձությունները պատճառ դարձան բազմաթիվ հայերի մահվան: Արաբական և քրդական ցեղերի հարձակումներին
ենթարկված հայերը Ջեմալ փաշայի կողմից պաշտպանություն գտան: Ջեմալ փաշան հայերի վրա հարձակված քուրդ աշիրեթներին մահապատժի ենթարկեց: Երբ Օսմանյան կայսրությունը պարտվեց պատերազմում, հայերը չկարողացան վերադառնալ Անատոլիա և ստեղծվեց քաոսային իրավիճակ:

Այսօր Հայաստանի և Թուրքիայի միջև խնդիրների սկիզբ հանդիսացող 1915 թվականի իրադարձությունները երկու ժողովուրդների համար էլ լի են ցավոտ հիշողություններով: Ուզում եմ նաև հիշատակել տեղի ունեցած այդ մեծ ողբերգության ժամանակ միմյանց օգնող հայերին և թուրքերին: Որովհետև այդ հակամարտությունները չեն ծագել հայերի և թուրքերի միջև: Այս դեպքերը, որոնք բազմաթիվ էթնիկական խմբերի պատճառով են եղել, հնարավոր չէ նկարագրել որպես հայերի և թուրքերի միջև տեղի ունեցած մի բան:

Այսօր մենք հասել ենք մի կետի, երբ Հայաստանում գտնվող մեր հին բարեկամները Թուրքիային նայում են սրտի ցավով: Իսկ Թուրքիայում շատ քաղաքացիներ կան, ովքեր չեն ճանաչում մեր հայ բարեկամներին: Մենք ցանկանում ենք, որ թուրքերն ու եղբայր հայերը ամենամոտ ժամանակում կարողանան երկխոսության կամուրջ հաստատել: Երկու ժողովուրդները կարող են հաջողել դա: Մինչև այժմ իմպերիալիստական երկրների կողմից քաղաքական նպատակներով օգտագործվող այս հարցը արդեն պետք է քննարկվի թուրք և հայ եղբայրների միջև: Այսօր մենք դեռ միասին ենք ապրում բազմաթիվ հայերի հետ: Մալաթիայում, Էլազիգում, Վանում և Դիարբեքիրում շարունակում ենք եղբայրության պայմաններում ապրել մեր հայ բարեկամների հետ: Ցանկանում ենք, որ Երևանի և Մալաթիայի միջև կամուրջ լինի: Թող բացվեն սահմանները և երկու բարեկամ ժողովուրդներ ունենան մեկմեկու ճանաչելու հնարավորություն: Գիտենք, որ երկխոսության պատրաս ենք, սակայն սահմաններն են փակ: Մենք՝ որպես երկու ժողովուրդ, կբացենք նաև սահմանները և կրկին կվերականգնենք մեր հազարամյա եղբայրական անցյալը:

Կարեկցանքով հիշում եմ 1915թ․ դեպքերի ժամանակ իրենց կյանքը կորցրած հայերին ու թուրքերին: Սա մեր միասնական ցավն է: Թուրքերը հասկանում եմ հայերին, հայերն էլ հասկանում են թուրքերին: Արդեն պետք է միասին աշխատենք գեղեցիկ ապագա կերտելու համար:

Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսու - Aravot Daily – 21.04.2011

http://www.aravot.am/am/articles/guidepark/92243/view

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: Free Web Space | Thanks to Best CD Rates, Boat Insurance and software download