Մալաթիայում վերածնվող հայ-թուրքական բարեկամությունը

Ինքը, որպես մուսուլման մի թուրք, որպես մալաթիացի, ՄալաթիաՀԱՅԴԵՐ-ի (Մալաթիայի հայերի կազմակերպություն) կողմից կառուցվող գերեզմանատան պահակակետը, աղոթատեղին եւ մորգի շենքը տեսնելով, տարիներ շարունակ պահակակետի անմխիթար վիճակը եւ մյուս շինությունների բացակայությունը տեսած լինելով՝ հասարակական համերաշխությանն ուղղված այս քայլի համար շատ էր ուրախացել:


Ես էլ շատ էի ուրախացել այստեղ աշխատող բանվորների գործը շուտ ավարտելու համար ջանք չխնայելու եւ ոգեւորությամբ գործն առաջ տանելու համար: Սակայն աշխատողները հայտնեցին նաեւ, որ անհանգիստ մի վիճակ կա թաղամասում: Այդ անհանգստության պատճառը հետեւյալն էր. խոսակցություններ էին տարածվել, որ աղոթատեղին եկեղեցու պես է սարքվելու: Գլխավոր վարպետը հայտնեց նաեւ, որ բնակիչներից ոմանք բողոքել են Մալաթիայի քաղաքապետարանին նշված հանգամանքի առնչությամբ: Արձակուրդս Մալաթիայում անցկացնելու ընթացքում լսեցի քաղաքապետարանի կողմից շինությունները քանդելու մասին լուրը: Կատարվածի իսկությունը եւ հանգամանքները պարզելու համար հորս հետ անմիջապես գնացինք Քիլթեփեի գերեզմանատուն: Իմ միակ մտահոգությունն այն էր, որ գերեզմաններին վնաս հասցրած չլինեն: Վերջապես այդ մտահոգությունս փարատվեց, երբ տեսա, որ գերեզմաններին ոչինչ չի եղել: Շինարարական սարքավորումները գերեզմաններից բավականին հեռու էին գտնվում:

Այստեղ խարխուլ պահակակետում մնացող եւ իր պահակության համար վարձավճար չակնկալող, կամավոր կերպով գերեզմանատանը ծառայություն մատուցող տիկին Նաջիյե Չալըշքանի հետ խոսեցի: Տիկին Նաջիյեն, ով տարիներ շարունակ անվարձահատույց աշխատում է այստեղ, ծաղիկներ է աճեցնում, խնամք է տանում գերեզմանների համար եւ տարիների ընթացքում անգիր է արել բոլոր ննջեցյալների անունները, նշեց, որ շատ էր ուրախացել նոր շինությունների կառուցման կապակցությամբ: Թեպետ ոչ այնքան հաճախ, սակայն երբեմն այցելող մարդկանց մարդավարի հյուրընկալելու եւ իրենց մարդավարի ապրելու համար պայմաններ ստեղծող նոր շինությունների քանդումը իր երազանքներն էլ կործանել էին եւ արցունքներով արտահայտեց իր ապրումները: Բացի այդ, նշեց, որ հանգուցյալների թաղման նախապատրաստումը կատարվում էր իրենց հարեւանությամբ գտնվող կառույցում, որը որպես մորգ էր ծառայում: Իսկ քանի որ աղոթատեղի չկար, հանգուցյալների հարազատների համար իրենց տան դռները միշտ բաց են եղել եւ առանց դժգոհության ընդունել են նրանց:

Մալաթիայի քաղաքապետը կատարվածը պարզաբանելու համար հրավիրած մամուլի ասուլիսում նշեց, որ դա թյուրիմացություն է եւ հետեւանք է քաղաքապետարանի ու աշխատողների միջեւ կապի բացակայության, եւ իրենք ցավում են կատարվածի համար: Նաեւ նշեց շինության օրինական ներկայացված նախագծից որոշ շեղումների առկայության մասին:

Մենք այս բացատրությունը անկեղծ ենք համարում, եւ քանի դեռ ողջամիտ ժամկետներում կատարվածի հետեւանքները վերացնելուն ուղղված քայլերը շարունակվեն՝ հակառակը մտածելու իրավունք չունենք: Վերջին տարիներին երկու ազգերի, երկու քաղաքակրթությունների հազարամյա բարեկամությունը վերականգնելու եւ իրար հանդեպ կարոտով լցված մարդկանց հարաբերությունները ջերմացնելուն ուղղված քայլերի շարունակականության անհրաժեշտությանը հավատում ենք:

Այս այցի ընթացքում իմ կողքին գտնվող հայրս անցյալում հայ եւ թուրք ժողովուրդների բարեկամությունը ներկայացնող իր ընտանիքի հետ հարեւանություն արած, հարսանիքներին ու թաղումներին, ուրախությանն ու տխրությանը մասնակցած մարդկանց գերեզմանները նորից տեսավ: Մի քանի ամիս առաջ այստեղ հողին հանձնված Փամուքչու Նապոլեոն Գյորեի գերեզմանը տեսնելով՝ հուզվեց եւ գերեզմանաքարի վրայի ձյունը ձեռքով մաքրելով՝ պատմեց այդ մարդու առաքինությունների, հավատարմության ու բարեկամության մասին: Շրջվելով ինձ եւ տիկին Նաջիյեին՝ ասաց.

«Գիտեք՝ Նապոլեոն Գյորեի հայրը՝ վարպետ Տիգրանը, մեզ նեղության ժամանակ ձեռք է մեկնել ու նյութական աջակցություն է ցույց տվել: Տարիներ շարունակ մենք նրանցից բամբակ ենք առել, բազկաթոռ ենք սարքել ու վաճառել: Ոչ մի անգամ այս մարդիկ մեզ չեն վիրավորել եւ վնաս չեն տվել: Միշտ բարեւ ենք տվել ու բարեւ առել, միասին հաց ենք կերել, միասին ուրախացել ու միասին տխրել»:

Եղածը՝ եղավ, բայց չկարգավորվող մի հարց՝ չէ: Մալաթիայի քաղաքապետը ողջամիտ, իդեալիստ եւ աշխատասեր մի մարդ է: Միեւնույն ժամանակ ինքն անձամբ խոստացել է ու երաշխավորել, որ շենքը քաղաքապետարանի կողմից վերականգնվելու է: ՄալաթիաՀԱՅԴԵՐ-ի կամավոր անդամներն էլ պետք է շարունակեն քաղաքապետարանի կողքին կանգնելով՝ աջակցություն ցուցաբերել եւ բարեկամության կամուրջը կանգուն պահել: Քանի որ արդեն խորհրդանիշ դարձած Մալաթիան մեծ ուրախությամբ սպասում է Ստամբուլում եւ Հայաստանում ապրող մալաթիացիներին հյուրընկալելու հպարտությունն ու երջանկությունը վայելելուն:

 ՄԵՀՄԵԹ ՖԱԹԻՀ ՕԶԹԱՐՍՈՒ       

«Առավոտ» օրաթերթ

http://www.aravot.am/2012/02/11/36957/

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: Free Web Space | Thanks to Best CD Rates, Boat Insurance and software download