Անհրաժեշտ է, որ Թուրքիան երկխոսության հող նախապատրաստի Հայաստանի հետ 2015-ին ընդառաջ


Թուրք հոդվածագիր Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուն օրաթերթում հանդես է եկել հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող ժամանակի հրամայականներին: Ուշադրություն հրավիրելով աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումների վրա (Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացում, ռուս-վրացական լարվածություն, Հարավային Սուդանի անկախացում)` Օզթարսուն նշում է, որ Հայաստանը ուշի ուշով հետևում է վերոթվարկյալներին և փորձում իրադրությունը հնարավորինս ծառայեցնել իր շահերին:

«Հարավային Սուդանի գործոնը Ղարաբաղի համար որպես օրինակ ծառայեցնելու մասին քննարկումներով հանդերձ հայերը նաև որսում են թուրք-իսրայելական հարաբերությունների ճգնաժամի պահը և խրախուսում 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Քնեսեթում տարվող աշխատանքները»,- գրում է թուրք հոդվածագիրը:

Վերջինս ընդգծում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի գործողությունների ծրագիր մշակելու և իրագործելու համար ստեղծել են հատուկ հանձնաժողով: Այդ գործին հետամուտ է նաև հայկական սփյուռքը: Ստեղծված իրավիճակում հոդվածագիրը թուրքական իշխանություններին ուղղում է հետևյալ հորդորը.

«Ընդդիմության հետ փոխհամաձայնության հասնելու և Սփյուռքի հետ մերձենալու ջանքերը շարունակող Հայաստանի ղեկավարությունն 2015-ին ընդառաջ առաջիկա գործընթացներում Իսրայելից ու Վատիկանից բացի այլ կենտրոններից էլ կարող է աջակցություն ստանալ: Հետևաբար անհրաժեշտ է, որ Թուրքիան երկխոսության հող նախապատրաստի Հայաստանի հետ և երկու երկրների մերձեցումն ապահովող քայլեր կատարի»:

Panorama.am
http://www.panorama.am/am/politics/2011/07/13/zaman-armenia-turky/?sw

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: Free Web Space | Thanks to Best CD Rates, Boat Insurance and software download